Foto

Սև ծովում ջրահեղձ եղած 24–ամյա երիտասարդը 44–օրյա պատերազմի մասնակից էր

Քոբուլեթիում՝ Սև ծովում, ջրահեղձ եղած 24–ամյա Սերգեյ Հակոբյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր։ Տեղեկությունը Euromedia24-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ երիտասարդի հետ է եղել նաև իր նշանածը, ում հաջողվել է փրկվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական InterPressNews-ը՝ Վրաստանի ՆԳՆ–ին հղումով, հայտնել էր, որ Սև ծովում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: