Կապանի երկու բնակչի մարմնում մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանության ծառայությունից, նրանք ձերբակալվել են։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը իրականացվել է Սյունիքի մարզային վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ համատեղ։
Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած կապանցու մարմնում հայտնաբերվել է մարիխուանայի ավելի քան 4 գրամ ընդհանուր քաշով փաթեթ։ Նմանատիպ դեպք արձանագրվել է նաև օգոստոսի 23-ին․ այս անգամ 28-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվել է ավելի քան 16 գրամ մարիխուանայի փաթեթ։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ թմրամիջոցի մաքսանենգության հատկանիշներով։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։