Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստի» դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Աշոտ Պ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Ճ.-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Երեխաները տեղափոխվել են Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Renault»-ն, որի վարորդը Երևանից դեպի Աշտարակ ընթանալիս չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: