Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է օգոստոսի 23-ին ժամը 6։00-ից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
«Օգոստոսի 23-ին ժամը 06։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։