Մի քանի եվրոպական երկրներ դադարեցրել են փոստային ծառայությունը Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց 800 դոլարից (682 եվրո) պակաս արժողությամբ ներմուծվող ապրանքների հարկային արտոնությունները։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ այն ուղղված է անօրինական և չարաշահող գործողությունների դեմ, որոնցից է դեպի ԱՄՆ անօրինական թմրանյութերի ներմուծումը։Որոշումը չի ազդի նամակների և փոքր փաթեթների վրա, որոնց արժեքը 100 դոլարից (85 եվրո) պակաս է։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Նիդեռլանդները հաջորդ շաբաթվանից ժամանակավորապես կդադարեցնեն ծառայությունները, իսկ Բելգիան արդեն իսկ դադարեցրել է դեպի ԱՄՆ ծանրոցներ ուղարկելը։ Պորտուգալիան դեռ որևէ գործողություն չի ձեռնարկել։