Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ցանկացած ձևաչափով, այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում:
Հինգշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիին միայն այն դեպքում, եթե բոլոր խնդիրները քննարկվեն ամենաբարձր մակարդակով: