Foto

Սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաների թույլ չեն տալիս մտնել ՌԴ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Մեր տեղեկություններով Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:

Այս ամենի հետևանքով հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները:

Նշեմ, որ այլ ապրանքներով բեռնված բեռնատարներ ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման, ինչի հետևանքով խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում:

Բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշման:

Ինչպես միշտ, պատկան մարմինների կողմից չկա համապատասխան արձագանք, գործողություններ:

Ակնհայտ է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ։

Շնորհավոր «Թրամփի ճանապարհ»: