Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայում՝ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին պաշտպան Նաիր Թիկնիզյանի կարիերայի մասին, որը ներկայումս հանդես է գալիս սերբական «Ցրվենա Զվեզդայում»։
Ես վաղուց ծանոթ եմ նրա կարողություններին Հայաստանի հավաքականում խաղալուց։ Նա ազգային հավաքականի լավագույն խաղացողներից մեկն է, ով խաղային պրակտիկա ունի։ Պատիվ և գովեստ Նաիրին, որ կարողացավ հաղթահարել դժվարությունները «Լոկոմոտիվի» հետ և անցավ Սերբիայում հարմարվելու փուլ։ Բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Նաիրը ցանկանում է տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ։ Ի վերջո, «Ցրվենան» այդքան էլ ուժեղ չէ Եվրոպայում»,- ասել է Բերեզովսկին «Чемпионат»-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդան» 2025 թվականի հունիսի 22-ին հայտարարել էր Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի մասին։ 26-ամյա պաշտպանը սերբական ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։