Հանրապետության տարածքում օգոստոսի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։