Foto

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում ։ Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել են 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցչից։


44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը և 80 կգ Գրիշա Դիլանյանը դարձել են արծաթե մեդալակիր։


Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել


40կգ Ալեն Նալբանդյանը,


50կգ Գագիկ Մանուկյանը,

60կգ Սամվել Սարդարյանը,


66կգ Սայաթ Թումանյանը և 70կգ Ալեքսանդր Առուստամյանը։

Հայաստանի ընտրանին թիմային պայքարում 3-րդն էր։