Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցիալական ցանցում հայտնել է, որ երկրի 14 նահանգներում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կառույցների դեմ ուղղված համաժամանակյա գործողություններ են իրականացվում։
Նրա խոսքով՝ գործողության արդյունքում ձերբակալվել է խմբավորման հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 26 մարդ։
Գործողությունները տեղի են ունեցել հետևյալ շրջաններում՝ Ադանա, Աքսարայ, Անկարա, Բուրդուր, Չանկիրի, Դենիզլի, Էլազիգ, Ստամբուլ, Քահրամանմարաշ, Կայսերի, Քիրշեհիր, Մերսին, Շանլուրֆա և Վան։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են թվային կրիչներ, փաստաթղթեր և այլ ապացույցներ։