Foto

ՍԴ որոշումը կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. Դավիթ Հարությունյան

Դատավոր Դավիթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը։

«2025 թվականի ապրիլին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, որը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ-ի կողմից դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությանը՝ այն մասին, թե իրավունք ունեն «չվերանայել» (անտեսել) նոր հանգամանքի հիման վրա, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում, ԲԴԽ-ի կողմից կայացված նախկին որոշումները, 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշմամբ Սահմանադրական դատարանը բավարարել է։

Սահմանադրական դատարանի որոշման առանձին կամ հատվածային պատճառաբանություններ չեմ մեջբերում կամ արժևորում. պատճառաբանական մասի դատողություններն անխտիր ուղենիշային են, թիրախային և արժեքավոր (տես ստորև հղումը)։

Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. ԲԴԽ-ի մյուս գործերով թույլ տված խախտումները, որոնք արձանագրվելու են ՄԻԵԴ-ի կողմից, եթե դեռևս դիտարկվի, որ գործնականում առկա է վերանայող պատշաճ մարմին և մեխանիզմ, ապա իրականացվելու է հենց ՍԴ որոշմամբ սահմանված եղանակով և չափանիշներով։

Կամայականությունների հնարավորությունը սահմանափակված է»,– գրել է նա։