Վերաքննիչ դատարանը նախօրեին ոչ թե վերանայեց, այլ մեխեց անօրինականությունը․ մեկ ամսից ավելի է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է կալանքի տակ առանց որևէ նոր փաստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեցեցու պահպանության համահայկական խորհուրդը։
«Սա հաստատուն մանևր է՝ լռեցնելու այն հոգևորականներին, ովքեր բաց քննադատում են իշխանական կուրսը։
Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով։
Կալանքը՝ որպես պատիժ. դատարանը փոխում է կալանքի իրավական իմաստը՝ այն դարձնելով արդեն իսկ կանխօրինակ պատիժ, մինչ գործը քննության փուլ չի անցել։
Մեսիջ մյուսներին. այս գործը ուղիղ ազդակ է մնացած հոգևորականներին ու հասարակական գործիչներին` «լռեք, թե չէ»։
Մեր հստակ պահանջը՝ ազատ արձակել սրբազանին՝ իրավական պետության, այլ ոչ՝ պատժամեքենայի սկզբունքներին համապատասխան։
Այս կալանքը ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ է: Եթե իշխանությունն ուզում է դնելու իր խոսքը, թող իրավական հիմքեր ներկայացնի և դատապարտի նրան այլ ոչ՝ ցուցադրիչ ձեռնոց նետի մտածող և հավատացյալ հանրությանը։
Մենք հորդորում ենք դատավորներին, որոնց արձանագրությունները վաղը կդառնան պատմության նյութ, մտածել՝ ո՞ր կողմում են ուզում հայտնվել այս չարաշահման մեջ»։