Foto

Ռուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել է Փաշինյանին

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չդիպչել հայ ժողովրդին, այլ հոգ տանել, որ նրանք անվտանգ ապրեն։

«Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ)... Նրա մարտավարություն է՝ նա մեղադրում է ընդդիմությանը, իբր հենց ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։ Մենք ունենք ամենալավ ժողովուրդը,  ամենալավը, պարոն Փաշինյան։ Ժողովրդին դիպչելու կարիք չկա։ Մենք պետք է հոգ տանենք ժողովրդի մասին, պետք է բաներ անենք, որ ժողովուրդը լավ ապրի, որ ժողովուրդը անվտանգ լինի, որ իր երեխաներն ապագա ունենան։ Իսկ դուք ի՞նչ եք անում», - ՌԻԱ Նովոստիին ասել է Աբրահամյանը։