Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամյա «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը, որը անցկացվում էր 2015-ից ի վեր, 2025-ին չեղարկվել է։ Այդ մասին հայտնում են «Известия»-ի աղբյուրները։
Չնայած պաշտոնական չեղարկմանը, Army-2025 կայքում դեռ նշված է, որ միջոցառումը նախատեսված է օգոստոսի 11-14-ին և այս անգամ կազմակերպվում է միայն մասնագետների համար։
Նշենք, որ գլխավոր ցուցահանդեսը անցկացվում էր «Պատրիոտ» զբոսայգում։ Եթե նախկինում ֆորումը տևում էր յոթ օր, ապա 2024-ին այն կրճատվել էր մինչև երեք օր։