Երբեք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այսքան ցինիկ չեն եղել, ոնց որ այսօր են, այսքան դատարկ չեն եղել, ոնց որ այսօր են, այդքան չեն հակասել Հայաստանի շահերին, ոնց որ այսօր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քանի դեռ մեր ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է ադիբուդին, քան՝ Աբու Դաբին, որևէ հարց չի լուծվելու։ Այսօր Նիկոլն ասուլիսին էլ ասաց՝ դեմ եք ինձ, հելեք ինձ փոխեք։ Այսինքն, ժողովուրդ ջան, ինքը քո լռությունը ընդունում է որպես համաձայնության նշան, ոչ թե որպես հոգնածության, ոչ թե որպես սթրեսի, ոչ թե որպես ջղայնության, որպես հիասթափության, ոչ, Նիկոլը մեր լռությունը մեկնաբանում է որպես համաձայնության նշան»,-անդրադառնալով Փաշինյանի Աբու Դաբի կատարած այցին, բրյուսելյան հանդիպումներին, ասաց Աշոտյանը։
Խոսելով այսօր Փաշինյանի՝ ճանապարհների արտապատվիրակմանը վերաբերող հայտարարություններին, Աշոտյանն ասաց․ «Զանգեզուրի միջանցքը արտապատվիրակել ենք, ՀԷՑ-ը արտապատվիրակել ենք, նախ՝ աբսուրդ է, որ այդ աթոռին նստած մարդը համեմատում է թեկուզ կարևոր, բայց ենթակառուցվածքը՝ աշխարհաքաղաքական կոնկրետ, ֆենոմենի հետ։ Հաջորդը՝ Պանամյան ջրանցք, Սուեզի ջրանցք, Բոսֆոր, Հարավային Օսիա, Աբխազիա, միջազգային փորձը նայեք, որևէ մեկը, որն արտապատվիրակել է, հետո մարսե՞լ էդա։ Թուրքիան մինչև հիմա ուզում է Ստամբուլը շրջանցող նեղուց կառուցի, որպեսզի դուրս գա միջազգային իրավունքի դաշտից»։