Foto

Կապանում կցորդիչով բեռնատարից մետաղյա հաստոցը ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։