«Սկզբում մտածում էի դառնալ թագուհի, բայց շատ շուտ հասկացա, որ այդպես չես կարող տուն պահել: Մանկապարտեզում մտածում էի արտիստ դառնալու մասին, բայց երբ մի քիչ գիտակցությունս տեղն եկավ՝ միայն բժիշկն էր մտքումս», -MedCast-ի շրջանակներում պատմել է պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը:
Խոսելով պլաստիկ վիրաբուժության և ներկայում աղջիկների նման լինելու հանգամանքի մասին՝ Սիրուն Միանսը նշել է, որ այսօր պահանջարկը կա և հաճախորդը գալիս է հստակ խնդրով:
«Ամեն բժիշկ իր ձեռագիրն ունի ու իմ կարծիքով նույն դեմքը ստացվում է այն ժամանակ, երբ և՛ պահանջարկը կա, և՛ բժիշկն էլ «գլուխ չի դնում», երկար բացատրում, այլ իր գործն է անում: