Foto

«Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ եղել են՝ խուլիգանության գործով, ռեստորանը շարունակում է փակ մնալ

«Ֆլորենս» ռեստորանը շարունակում է փակ մնալ՝ քննչական գործողությունների հետևանքով։ Սոցցանցերում լուր հայտնվեց, որ երեկ ՔԿ քննիչները մտել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորան։ Նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվել են, իսկ երեկ ռեստորանում գտնվող անձանց հեռացրել են այդտեղից։

Քրեական գործը, որով գործողություններ են իրականացվել, կապ չունի ռեստորանի գործունեության հետ, պարզվում է՝ խուլիգանության գործ է։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Tert.am-ին հայտնեց, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ չկան։ Այս պահին ևս ռեստորանը փակ է։