Lurer.com-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին չի հաջողվել ձերբակալել գործարար Սամվել Կարապետյանին։ Նշենք, որ այս պահին բազմաթիվ քաղաքացիներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի գնում են գործարարի տան մոտ։
Նաև նշենք, որ իրավապահները Սամվել Կարապետյանի՝ Երեւանում գտնվող տան մոտ են, փորձել են մուտք գործել՝ գործողություններ իրականացնելու համար։ Ավելին, քիչ առաջ գործարարի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, սակայն ոտքի վրա կանգնած են։