Foto

ՆԱՏՕ-ն այլևս չի հայտարարելու, թե ինչ զենքեր է մատակարարում Ուկրաինային

ՆԱՏՕ-ն կդադարեցնի Ուկրաինային զենքի մատակարարումների մանրամասների բացահայտումը, որպեսզի բարդացնի Ռուսաստանի ռազմական պլանավորումը:

Այս մասին Հաագայում ռազմական դաշինքի գագաթնաժողովից առաջ The Moscow Times-ին հայտնել են ՆԱՏՕ-ի երեք երկրների ներկայացուցիչներ՝ անանունության պայմանով: Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 24-26-ը։

Ավելի վաղ Գերմանիան նման քայլի էր դիմել Ֆրիդրիխ Մերցի՝ նոր կանցլերի պաշտոնում ընտրվելուց հետո։ Գերմանիայի կառավարությունը որոշել է չհրապարակել Ուկրաինային հեռահար «Taurus» հրթիռների մատակարարման մասին տեղեկատվությունը, և հետագայում գաղտնիացրել է ռազմական աջակցության հետ կապված բոլոր տեղեկությունները:

«Սկզբում մենք ամեն ինչ հրապարակեցինք, հետո ինքներս մեզ հարցրինք՝ ինչո՞ւ, նույնիսկ հրթիռների ու զինամթերքի քանակն ենք նշել։ Ի վերջո, հասկացանք, որ դա օգնում է Պուտինին, ոչ թե գերմանական հասարակությանը», - ասել է գերմանացի դիվանագետներից մեկը։

ՆԱՏՕ-ում աճում է անհանգստությունը, որ Ռուսաստանը օգտվում է դաշինքի տեղեկատվության բաց լինելուց, The Moscow Times-ին ասում են կառույցում նրա աղբյուրները: