Foto

Արման Ծառուկյանը կլինի Թոփուրիա–Օլիվեյրա մենամարտի պահեստային մարտիկը

UFC թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանը հաստատել է, որ կստանձնի պահեստային մարտիկի դեր Իլիա Թոփուրիայի և Չարլզ Օլիվեյրայի միջև UFC 317 մրցաշարի գլխավոր՝ չեմպիոնական մենամարտում։ Ծառուկյանն այս մասին հայտնել է իր սոցիալական ցանցերում։

«Ես ապահովագրում եմ UFC 317-ի գլխավոր մենամարտը», — գրել է Ծառուկյանը։

Ավելի վաղ Թոփուրիան նշել էր Ծառուկյանի՝ պահեստային լինելու հնարավորության մասին, սակայն UFC-ը դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։