Foto

Թրամփը հայտարարել է Իրանի երկնքի նկատմամբ ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության մասին

Իրանի օդային տարածքը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ «ամբողջությամբ վերահսկում է Իրանի երկինքը»։

Նա հավելել է, որ Թեհրանն ուներ լավ նավիգատորներ և պաշտպանության այլ միջոցներ, սակայն դրանք համեմատելի չեն ամերիկյան արտադրության զենքի հետ։

«Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան հին բարի Միացյալ Նահանգները», - նշել է Թրամփը: