Հարգելի' Սամվել Սարգսի,
Կարդացի Ձեր հայրենանվեր խոսքը. "Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները"։
Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, որն իր հաջողություններով ու նվիրումով միշտ եղել է Հայաստանի, Արցախի և Մայր Եկեղեցու կողքին։ Դուք ունեք հսկայական և արժանապատիվ ներդրում մեր երկրի պատմության մեջ։
Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը և այժմ ձեռք է բարձրացրել սրբության սրբոց՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա։
Ակնհայտ է, որ սեփական ժողովրդին և եկեղեցուն դավաճանած բարոյազուրկ և սրբապիղծ իշխանությունը խուճապի է մատնված՝ գիտակցելով, որ որևէ տեղ կամ դեր չի ունենալու մեր երկրի ապագայում։