Foto

Զելենսկին ժամանել է Կանադա՝ մասնակցելու G7 գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կանադայի Կանանասկիս քաղաք՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Հասարակական» պարբերականը։

Նշվում է, որ նա հանդես կգա հատուկ նիստում՝ վերնագրով «Ուժեղ և անկախ Ուկրաինա», որտեղ քննարկվելու է Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանությունն ու միջազգային աջակցությունը։