Բռնապետության կառուցման վերջին փուլում պետությունը զավթած խմբակն արդեն ջանք չի գործադրում քաղաքական հետապնդումները քողարկելու հարցում: Ապօրինի գործողություններ կատարելու հրապարակային խոստում-սպառնալիքներին անմիջապես հաջորդում են իրավապահ մարմինների ակնհայտ ապօրինի միջամտությունները: Եկեղեցու դեմ ոտնձգություններում ու քաղաքական հակառակորդների դեմ գործողություններում ծառայություն մատուցող պաշտոնատար անձինք պետք է գիտակցեն, որ Հայաստանը օկուպացիայից ազատելուց հետո վերջիններիս ծառայությունները պահանջված չեն լինելու, և հնարավոր չի լինելու նոր տերեր գտնել, ուստի լավ կանեն որևէ քայլ անելուց առաջ ստուգել դրա համապատասխանությունը քրեական օրենսգրքին` հօգուտ իրենց ու իրենց ընտանիքների ապագայի: