Foto

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար դիմել է ԱԺ–ին

Գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահին:

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ դիմումը ստացել են, այն առաջիկայում կքննարկվի։

Սեյրան Օհանյանը  NEWS.am–ի հետ զրույցում  նշել է, որ ծանոթ չէ այդ միջնորդագրին և որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։