Foto

ԱՄՆ ցույցերի ժամանակ ԽՍՀՄ դրոշներ են նկատվել

Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ ցուցարարները ցույց են անցկացրել ԽՍՀՄ դրոշով։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մուրճ ու մանգաղով դրոշով մասնակցում ցույցին։

Հունիսի 8-ին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության արշավը Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու նպատակով վերաճել է բախումների ցուցարարների հետ: Սպիտակ տան պաշտոնյաները Լոս Անջելեսի ցույցերը որակել են՝ որպես «ապստամբություն օրենքի դեմ»։