Foto

Միխայիլ Եֆրեմովը բանտից հետո իր առաջին դերի համար կստանա 13 մլն ռուբլի

Թատրոնի և կինոյի ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի առաջին դերը բանտից դուրս գալուց հետո իրեն երկար սպասեցնել չի տվել:  Ըստ Mash տելեգրամյան ալիքի՝ դերասանը մեկ շաբաթ պնդել է բարձրացնել իր հոնորարը գլխավոր և «շատ սպասված» դերի համար։

Ի սկզբանե ստուդիան առաջարկել է 6 միլիոն ռուբլի՝ 1 միլիոն կանխավճարով, սակայն յոթ օր հեռախոսազանգերից ու հանդիպումներից հետո կողմերը համաձայնության են եկել 13 միլիոն ռուբլի հոնորարի չափով պայմանագրի շուրջ։

Նկարահանումների շրջանը կսկսվի օգոստոսի վերջին և կտևի մինչև հոկտեմբեր-նոյեմբեր։ Պայմանագրի համաձայն՝ Եֆրեմովին խոստացել են նաև անձնական վարորդ՝ անվտանգությամբ։