Փաշինյանի արշավը քրիստոնեության դեմ է, քաղաքացիական պատերազմի կարող է հանգեցնել:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը․
«Սա կաթողիկոսի դեմ արշավ չէ, կամ որևէ սրբազանի, քրիստոնեության դեմ արշավ է, Աստծո տաճարի դեմ արշավ է։ Հաշվի առնելով Փաշինյանի՝ «եկեղեցու հետևորդ» լինելը, ապա ամբողջությամբ տեղավորվում է կրոնի դեմ արշավի տրամաբանության մեջ։
Վստահ եմ, որ եկեղեցու հետևորդ չէ, եթե լիներ, ապա չէր թաթախվի այն մեղքեր մեջ, որում թաթախված է։ Կտակարանից մեջբերումներ է անում, բայց Փաշինյանի մոտ միշտ ձևը գերակշռում է բովանդակությանը։ Բովանդակությունը նրա մոտ տորիչելյան դատարկություն է»,- նշել է Սարգսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․