Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Այդ մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Առաջիկայում նախատեսվում է՝
ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից,
ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ,
շինարարության մրցույթի նախապատրաստում։
Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,- գրել է նա: