Foto

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։

Այս մասին հայտնում է ՀԹՖ մամուլի քարտուղարությունը:

Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։

Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու
Ավետիք Ղազարյանը։

Ի դեպ, Աղայանն ու Ղազարյանն առաջին անգամ կմասնակցեն Դեյվիսի գավաթին։

Հունիսի 10-ին տեղի կունենա մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ մրցախաղերը կմեկնարկեն հունիսի 11-ին։