Foto

Հովհաննես Բաբախանյանի որդու հարսանիքը տևել է 5 օր 5 գիշեր. դերասանը մանրամասներ է պատմել

Դերասան Հովհաննես Բաբախանյանի և դերասանուհի Մարի Մսրյանի որդին՝ Գոռ Բաբախանյանն ԱՄՆ-ում ամուսնացել է: Պսակադրությունը տեղի էր ունեցել ավելի վաղ, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է օրերս:

«Հայ առաքելական եկեղեցու կարգի համաձայն ամուսնական խոստումը պիտի տրվի Հայ առաքելական եկեղեցու խորանի առաջ:  Դա է պատճառը, որ պսակադրությունն արեցինք Լոս Անջելեսում՝ հայկական եկեղեցում, բայց արդեն բուն հարսանեկան արարողությունը կատարեցինք Մեքսիկայում՝ Պուերտո Վալարտա քաղաքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Բաբախանյանը:

«Մեր բոլոր հյուրերը հրավիրված էին Պուրետո Վալարտա, 5 օր ապրեցինք հյուրանոցում: Հյուրանոցի ներսում էր հարսանյաց բացօթյա սրահը: Այդ գեղեցիկ շքեղությունը վայելեցինք 5 օր շարունակ:

Մեր հարսանիքը տևեց բավականին երկար, շատ գեղեցիկ էր ամեն բան, բոլոր հյուրերը շատ տպավորված էին»,- նշեց դերասանը: