Foto

Կույր ձևացող ադրբեջանցի ձյուդոիստուհին ցմшh որակազրկում է ստացել

Ադրբեջանի պարալիմպիկ թիմի անդամ, Տոկիո-2020-ի ոսկե մեդալակիր ձյուդոիստուհի Շահանա Հաջիևան ցմահ որակազրկվել է։ Միջազգային բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ 24-ամյա մարզուհին չունի տեսողության սահմանափակումներ, ինչն անհամատեղելի է պարաձյուդոյի թույլ տեսողություն ունեցողների մրցաշարերին (J2 կարգ, -52 կգ) մասնակցելու հետ։

Բժշկական ստուգումն անցկացվել է պարաձյուդոյի աշխարհի առաջնությունից առաջ։ Նմանատիպ դեպք է գրանցվել մեկ այլ ադրբեջանցի մարզուհու՝ Էլնարա Նիզամլըի հետ, որը դասակարգված էր որպես ամբողջությամբ կույր (J1 կարգ), սակայն պարզվել է, որ նա ունի տեսողություն և տեղափոխվել է J2 կարգ։

Ադրբեջանի Պարալիմպիկ կոմիտեն պարզաբանել է, որ Տոկիոյի B1, B2 և B3 կարգերը վերանայվել են Փարիզ-2024-ի նախաշեմին և միավորվել J1 ու J2 կարգերի մեջ։ Արդյունքում՝ մի շարք աչքի հիվանդություններ հանվել են թույլատրելի ցանկից, ինչը խստացրել է մրցումների նորմերը։