Foto

Ժողովուրդները խաղաղություն են ուզում. եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք. Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներին

Հռոմի Լևոն 14-րդը պապը հանձնառություն է հայտնել «գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհւոմ խաղաղությունը տիրի»: Նա վերահաստատել է  Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ հնարավոր ամեն ինչ անելու «օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, ու ժողովուրդներն ամենուր հույս գտնեն և վերականգնեն խաղաղության արժանապատվությունը»։

Հռոմի պապը կոչ է արել երկխոսել և չբաժանել հակամարտության կողմերին «վատերի և լավերի»: Խոսելով Վատիկանում արևելյան եկեղեցիների ներկայացուցիչների հետ՝ պոնտիֆիկոսը նշել է, որ ինքը  պատրաստ է աջակցել «թշնամիների հանդիպմանը»։

«Եկեք աղոթենք մի աշխարհի համար, որը հաշտեցնում է, ներում, թույլ է տալիս շրջել էջը և սկսել նորից: Ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի այդպիսի աշխարհ գոյություն ունենա: Սուրբ Աթոռը պատրաստ է օգնել թշնամիներին հանդիպել և նայել միմյանց աչքերի մեջ, որպեսզի հույսն ու խաղաղության արժանապատվությունը վերադարձվեն ժողովուրդներին: Ժողովուրդները խաղաղություն են ուզում, և ես ի սրտե ասում եմ ղեկավարներին՝ եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք», - ասել է պոնտիֆիկոսը:

tert.am