3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակա Սաֆադաշտ քաղաքում: Այս մասին հայտնում է Mehr -ը՝վկայակոչելով իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա:
Այս պահին հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: