Foto

Եղվարդում «Lexus»-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիnւն, ապա երկաթե էլեկտրասյանը (լուսանկար)

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Լուսինե Թ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, ձին է վնասվածքներ է ստացել:


 
 Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը: 

Վնասվածք ստացած ձին եղել է քուռակի հետ, բարեբախտաբար վերջինը չի տուժել: