Այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
ներկայացրեց այն գույքը և դրամական միջոցները, որոնք պատկանում են Քոչարյանների ընտանիքին,
և, ըստ դատախազության, ապօրինի գույքի շրջանակներում պետք է վերադարձվեն պետությանը։
Աննա Վարդպատյանը շատ հստակ ցանկ և թվեր նշեց։
«Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ
Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից
և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ապօրինի ծագում
ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի
գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր,
ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական
անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և
մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի
և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային
միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ
և ավելի քան 20 մլրդ դրամ»,- մանրամասնեց Վարդապետյանը:
2018 թվականին թալանը ետ բերելու և ժողովրդին վերաբարձնելու
խոստում տված իշխանությունից 7 տարի պահանջվեց Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից իրենց
անվանած ապօրինի գույքերի ընդամենը ցուցակը կազմելու համար։
Սա՝ իրավապահ համարագի լայն հնարավորությունների,
Հակակոռուպցիոն կոմիտեի և նույնանուն դատարանի
ստեղծման և իրավապահ համակարգի մարդկային լուրջ ռեսրուսի ավելացման պարագայում։ Աննա
Վարդապետյանը, երբ դեռ աշխատում էր վարչապետ Փաշինյանի օգնական, այդ ժամանակ էլ չէր
զլանում և օրենքի խախտմամբ, շրջանցմամբ խմբագրում էր քրեական գործերը, միայն թե ինչ-որ
բան ստացվի։ Հիմա երբ արդեն ղեկավարում է մի
կառույց, որտեղ անտրտունջ կարող է խմբագրել բոլոր
գործերը և ենթականը դրա մասին չեն բարձրաձայնի, միևնույն է միայն հաջողվել
է ցուցակ կազմել։
Սա առնվազն խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը
պրոֆեսիոնալներից չի կազմված, այստեղ ևս Նիկոլ Փաշինյանի տված գնահատականը տեղին է՝
այս կառույցը ևս 7 տարի մնացել է նույն դասարանում։ Իրակապահ համակարգի պրոֆեսիոնալիզմը
հենց այսպիսի գործերում է երևում՝ մի քանի հազար դրամ արժողությամբ վնասով բնակարանային
գողությունը բացահայտելը կամ պետությանը 15 տարի առաջ արտադրված Range rover վերադարձնելն
առանձնապես հմտություններ չեն պահանջում։ Այսօր և՛ Դատախազությունը, և՛ Քննչական կոմիտեն,
և՛ վարչապետը, և՛ ժողովուրդը դժգոհ են տարիներ շարունակ քննվող և այդպես էլ ավարտին
չհասնող բոլոր գործերից։
Եթե
7 տարում ցուցակ են կազմել, ապա քանի՞ տարում պետք է վերադարձնեն ժողովրդին։