Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է iPhone 17 սմարթֆոնների հաջորդ շարքի գները բարձրացնելու հարցը, մոդելների թողարկումը նախատեսվում է այս աշնանը: Apple-ը մտադիր է գների բարձրացումը պայմանավորել սմարթֆոններում նոր հնարավորությունների ներդրմամբ և դիզայնի փոփոխություններով: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
WSJ-ի աղբյուրները նշել են, որ ընկերությունը մտադիր է խուսափել ցանկացած իրավիճակից, երբ գների բարձրացումը կարող է ընկալվել որպես Չինաստանից ապրանքների ամերիկյան մաքսատուրքերի ուղղակի հետևանք, որտեղ հավաքվում են Apple սարքերի մեծ մասը։
Սպասվում է, որ iPhone 17 սերիայի պրեմիերան կկայանա 2025 թվականի սեպտեմբերին: Մինչ այդ Apple-ը կարող է փոխել սմարթֆոնների գինը բարձրացնելու որոշումը: