ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Արմենչիկն ու կինը՝ Լուսինեն սոցցանցերի իրենց էջերում հրապարակել են կրտսեր որդու ծննդյան տարեդարձի արարողության լուսանկարներն ու տեսանյութը:
«Շնորհակալ ենք բոլորիդ հրաշալի մաղթանքների համար: Երջանիկ ենք բոլորիդ ունենալ մեր կյանքում: Իմ Ալեքսանդրն ուներ ամենահիասքանչ ծննդյան տարեդարձը, նա վայելում էր մոմեր փչելու ակնթարթը միլիոն անգամ»,- լուսանկարներին կից գրել է Լուսինեն:
Նշենք, որ զույգն ամուսնացած է 2009 թվականից և ունի երեք երեխա՝ Ալեքսանդրը, Միքայելն ու Անգելինան: Երգչի ու կնոջ տարիքային տարբերությունը 5 տարի է: