Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Զոհրաբ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի և 54-ամյա Համլետ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Զոհրաբ Գ․-ն, ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վոլոդյա Ռ․-ն տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Համլետ Հ․-ն՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։