Foto

ՀՀ քաղաքացին կրթության և առողջապահության համար կրկնակի հարկ է վճարում. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Հայաստանի հանրապետության քաղաքացին հարկ է վճարում, բայց չի ստանում անվտանգություն, արժանապատվություն,  առողջապահություն և կրթություն: Այս մասին նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: 

«Ընդ որում, կրթության և առողջապահության համար կրկնակի հարկ է վճարում: Քաղաքացին աշխատում, բարիք է ստեղծում, հարկ է վճարում պետությանը՝ ակնկալելով որ իր զավակը բայց տեսնում է, որ անվճար կրթական համակարգը չի տրամադրում իր ակնկալիքներին համապատասխան կրթություն զավակին ուղարկում է վճարովի կրթության: 

Չէ՞ որ նա հարկը վճարել է այդ թվում նաև անվճար կրթության համար: Քաղաքացին հարկը վճարում է՝ ակնկալելով որակյալ առողջապահական ծառայություն, բայց տեսնում է, որ այդ որակյալ առողջապահական ծառայությունը չի ստանում: Օրինակ՝ պոլիկլինիկաները, որտեղ մեր բոլոր քաղաքացիները հաշվառված են և օգտվում: Ի՞նչ որակ են ստանում դրանից: Եվ ստիպված են լինում կրկնակի վճարել, որովհետև առողջապահության համար արդեն վճարել է և ստանալ որակյալ առողջապահական ծառայություն: Շատ դեպքերում էլ ստիպված է լինում գնալ հարևան Վրաստան՝ այդ ծառայությունը ստանալու նպատակով»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։