Foto

Սաուդյան Արաբիան հիմնել է նոր AI ընկերություն՝ նպատակ ունենալով դառնալ արհեստական բանականության գլոբալ կենտրոն

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հայտարարել է արհեստական բանականության զարգացմանն ուղղված նոր ընկերության՝ Humain-ի ստեղծման մասին։ Նախաձեռնությունը միտված է երկրի տնտեսությունը նավթից անկախ դարձնելուն՝ «Տեսլական 2030»-ի շրջանակում, հայտնում է Reuters-ը։ Humain-ը գործելու է Պետական ներդրումային հիմնադրամի հովանու ներքո և կտրամադրի AI ծառայություններ, տվյալների կենտրոններ, ամպային հարթակներ ու առաջադեմ ալգորիթմներ։
 
Սաուդյան Արաբիան նպատակ ունի դառնալ գլոբալ AI կենտրոն, դուրս ԱՄՆ-ի ազդեցության տիրույթից։ Թագավորությունում արդեն ներդրումային հետաքրքրություն են ցուցաբերել միջազգային տեխնոլոգիական հսկաներ, այդ թվում՝ Salesforce, որը հայտարարել է $500 մլն ներդրման մասին։  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ այց է կատարում Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու համատեղ ներդրումային ֆորումի, որտեղ AI թեման կենտրոնական տեղ է զբաղեցնելու։