Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:
Մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:
Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:
Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ: