Եվրահանձնաժողովը դիտարկում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի հետ հրադադարից։ Այսպիսի հայտարարություն է արել ԵՀ ներկայացուցիչ Պաուլա Պինյոն ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողները նրան հարցրել են, թե ինչ սահմանափակումներ կարող են մտցվել Մոսկվայի նկատմամբ Կիևի հետ հրադադարի հաստատումից հրաժարվելու դեպքում։
«Ես կարող եմ հաստատել տարբերակներից մեկը, որին աջակցել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով առաջարկել է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք 2» կոնսորցիումի դեմ»,- ասել է Պինյոն։
Այնուամենայնիվ, նա չի հստակեցրել, թե ինչից կարող են բաղկացած լինել այդ սահմանափակումները: