Foto

Հրդեհ՝ Կարենիս գյուղում․ տուժածներ չկան

Մայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել են տաղավարի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և խոհանոցում ջերմահարվել կենցաղային իրեր։

Փրկարարներին հաջողվել է կանխել հրդհի տարածումը դեպի տան սենյակներ։