Foto

Չինաստանն ու ԱՄՆ-ը կչեղարկեն 24% մաքսատուրքը

Չինաստանը և Միացյալ Նահանգները մայիսի 14-ին պայմանավորվել են փոխադարձաբար սառեցնել մաքսատուրքերի կիրառումը 24 տոկոսային կետով նախնական 90-օրյա ժամկետով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Չինաստանը և Միացյալ Նահանգները մայիսի 10-11-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցություններ են վարել: Չինական կողմից համակարգողը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը, իսկ ԱՄՆ կողմից՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մայիսի 14-ից 90 օրով կասեցնել 24% սակագնի կիրառումը` պահպանելով 10 տոկոս սակագինը։

lurer.com