Foto

Խոշոր ավտովթար․ մեքենան հայտնվել է կանաչ գազոնում և բախվել էլեկտրասյանը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Հ. Գ.-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել խոտածածկ տարածքում և բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։