ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է ամերիկյան բանակցային խմբին Իրանից պահանջել փոխհատուցում այն զոհերի և տուժածների համար, որոնք, նրա կարծիքով, դարձել են Թեհրանի գործողությունների զոհ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Թեհրանից փոխհատուցում պահանջել նաև 2000 թվականին USS Cole էսկադրային ականակիրի դեմ իրականացված ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 17 զինծառայող, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ փոխհատուցում, իր կարծիքով, պետք է ստանան նաև Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զոհված մասնակիցների ընտանիքները։









