Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Ռոգաշչուկին։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերությունների դինամիկային և հետագա համագործակցության հեռանկարներին։
«Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Վրաստանի և Բելառուսի միջև առկա կապերն ու դրանց հետագա խորացման հնարավորությունները։ Նշվել է, որ տնտեսական հարաբերությունները զարգանում են աճող տեմպերով, ինչն ապացուցում է նաև 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշը։ Խոսվել է նաև դեպի Բելառուս վրացական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարների մասին», — նշված է կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։









